Մարոկկոյում կայացան աշխարհի ակումբային թիմերի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ փուլի հանդիպումները: Ինչպես և ակնկալվում էր, Մյունխենի «Բավարիան» 3:0 հաշվով առավելության հասավ ասիական չեմպիոնների լիգայի հաղթող չինական «Գուանչժոու Էվերգրանդի» նկատմամբ (Ռիբերի, Մանջուկիչ, Գյոտցե), իսկ բրազիլական «Աթլետիկո Մինեյրային» փորձեց դիմակայել աշխարհի առաջնությունն ընդունած երկիրը ներկայացնող «Ռաջա Կասաբլանկան»: Առաջին ու երրորդ տեղի համար եզրափակիչ հանդիպումները նշանակված են դեկտեմբերի քսանմեկին:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ